Հ,Թ համերգ

Համերգ                                                                

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Առաջադրանքների փաթեթ 

  1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շաչել — սուլոցի նման սուր ձայն հանել։

մտախոհ – մտազբաղ

  1. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին, ձենով պառաված, ծերուկ անտառ, բընության զըվարթ համերգի, ժայռը մտախոհ։

 

  1. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

 

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

 

Սկիզբը հետաքրքիր է, վտակի նկարագրությունը դուրս եկել է։

  1.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.
  • ըստ բանաստեղծության – վտակը անհանգիստ է, ճչումը։ Անտառը ծեր է։ Ժայռը մտախոհ է։
  •  ըստ քո բնորոշման – վտակը շատ արագ է, աշխույժ ու չարաճճի։ Անտառը հին է շատ շուտ տնկած ծառերով։ Ժայռը տխուր է, իր մտքերի մեջ։
  1. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Այս բանաստեղծությունը բնության մասին է։ Առաջին հերթին նկարագրում է վտակին, որը շատ չարաճճի է լինում։ Նա թռնում է ժայռի վրայով, խփում քարերին, ավազին․․․Իսկ անտառում լսվում է ջրի աղմուկը։ Այս բոլորը բնության համերգն է, որը լուռ լսում է մտազբաղ ժայռը։

  1. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Վտակը ժայռից ներքև է թռչում։ Վտա՞կը ժայռից ներքև է թռչում։ Վտակը թռչում։ Վտակը ժայռից ներքև է թռչո՞ւմ:

  1. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

Վտակը ժայռից ներքև է թռչում։ Վտա՞կը ժայռից ներքև է թռչում։ Վտակը թռչում։ Վտակը ժայռից ներքև է թռչո՞ւմ:

 

 

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

 

  1. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

Ներքև, երգ, համերգ, ետևից։

  1. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։