Մայրենիի ստուգատես

  1. Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն)

Եգիպտոս

Հին Եգիպտոսը սկիզբ է առել 5000 տարի առաջ, մ․թ․ա․ 3000 թ։ Այն տարածվում էր Նեղոս գետի ափերին։ 3000 տարվա ընթացքում Եգիպտոսը ունեցավ երեք թագավորություն ՝ Հին թագավորություն, Միջին թագավորություն և Նոր թագավորություն։ Եգիպտոսը երեք կողմերից շրջապատված է անապատներով։ Մուտքի միակ ճանապարհը Նեղոսի գետն էր  և ամուր պաշտպանված էր թշնամուց։ Նեղոս գետից էր կախված եգիպտացիների կյանքը՝ կենցաղը, առեվտուրը, տաճարներն, պալատները, հողագործությունը և անգամ բուրգերը։ Թշնամին, որ հնարավորություն չի ունեցել հարձակվել Եգիպտոսի վրա, եգիպտացիները զարգացնում էին արվեստը, հողագործությունը, տեխնոլոգիան։ Փարավոններն ապրում էին վիթխարի չափերի քարե պալատներում, իսկ հարուստ մարդիկ ապրում էին բարձր պարիսպներով շրջապատված այգիներով տներում։ Աղքատները ապրում էին փայտե տնակներում և աշխատում մի քանի մետր այն կողմ գտնվող մեծ շինհրապարակներում։

  2. Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:

Փոքր տարիքում ես խաղում էի տարբեր խաղալիքներով, բայց հիմա մեծացել եմ և ինձ այլևս խաղալիքներով խաղալը հետաքրքիր չէ։ Այժմ ես խաղում եմ կամ սեղանային խաղեր, կամ էլեկտրոնային խաղեր։ Ամենից շատ սիրում եմ Knack, Raman legends և GTA 5։

 

3. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Տիեզերքի իմ կյանքը

Ես կպատմեմ, թե ինչպես եմ ապրել տիեզերքում և ինչպես հայտնվեցի Երկիր մոլորակում։ Տիեզերքում ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Այնտեղ մութ է, բայց շատ գեղեցիկ երևում են աստղերը և լուսավոր ամեն բան։ Ինչքան էլ տիեզարանավի մեջ էի ապրում, բայց այնուամենայնիվ միշտ թռնում էի, ո՛չ նստում էի, ո՛չ էլ պարկում։ Հետաքրքիր է, որ այնտեղ ես չէի քնում, քունս երբեք չէր տանում։ Մի օր, տիեզերքի իմ ընկեր Բիգին մոտեցավ և առաջարկեց շրջագայենք մի մոլորակից մեկ այլ մոլորակ։ Եվ մենք վերցրեցինք մեր ուսապարկերը և ճանապարհ ընկանք։ Որտեղ ասես, որ չեղանք։ Սկզբում թռանք Մերկուրի, այնուհետև Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Նեպտուն, Պլուտոն և վերջում հասանք Երկիր մոլորակ։ Ամենագեղեցիկ, ամենալուսավոր, կյանքով լի և իհարկե շատ համեղ ուտելիքներով լի մոլորակը։ Այստեղ մենք տեսանք շատ լուսավոր և բարի մարդկանց։ Նրանք մեզ հուշում էին, թե ուր գնանք, ինչպես գնանք․․․․ Այս մոլորակում մենք ապրում էինք արդեն 567 տարի, երբ լսեցինք մի հրաշք երկրի մասին, որ անվանում էին Հայաստան; Եվ իհարկե մենք չէինք կարող այնտեղ չգնալ, հետաքրքրությունը մեզ ստիպեց հենց նույն օրը մեկնել Հայաստան։ Երբ մենք հասանք ու ինչ տեսանք, կարծեցինք թե այն երազ է, երազ որտեղ հայտվել էինք ես և իմ ընկեր Բիգին։ Հայաստանում կային գեղեցիկ եկեղեցիներ, ամրոցներ, անտառներ, բարի մարդիկ, համեղ ուտելիք, իսկ երբ իմացանք, այս երկրի պատմությունը, մենք որոշեցինք հիմնական մնալ և ապրել Հայաստանում։ Պարզվում է, որ Հայաստանը առաջին Քրիստոնյա պետությունն է աշխարհում, այսինքն հայերը ամենից խելացի մարդիկ են։ Մենք որոշեցինք մնալ և էլ ավելի զարգացնել այս հրաշք հողն ու բնությունը։