Հովհաննես Թումանյան․ Մայրը

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։ Continue reading

Հովհհանես Թումանյան

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից:

Զրնգում են նրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե` կըգան…

Զուր…վաղուց են, ա’խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մնացել…

Կարդա բանաստեղծությունը, բանավոր պատասխանիր հետևյալ հարցերին:

  1. Անծանոթ բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:

Պատրանք — Անիրական երազանք, տենչ

Կուսական – Մաքուր

Զուր – ապարդյուն, իզուր

 

  1. Ըստ քեզ ո՞րն է «խոր» բառի տեղը. զրնգում են խո՞ր, թե՞ խոր զրնգում են: Պատասխանդ պատճառաբանիր:

Զրնգում են խոր, քանի որ բանաստեղծությաքն մեջ էլ է գրված, որ զրնգում են նրանք խոր։

  1. Բացատրիր վերնագիրը: Մտածիր նոր վերնագիր:

Անիրական երազանք է, քանի որ նա ինչ տեսնում է, դա միայն պատրանք է, ոչ իրականություն։ Նրա հիշողության մեջ մնացել է միայն ձայնը, որ լսել էր սարերում։ Նա նորից կանչում է, քանի որ շատ կարոտում է, բայց զուր։

Ես այս բանաստեղծությունը կվերնագրեի <<Կարոտ>>։

 

Весенние каникулы

Я люблю каникулы. Больше всего я любю летние  каникулы, но зимние и  весенние тоже. В этом году весенние каникулы были похожи на зимние․ Было холодно, шёл снег․ Но я провёл эти дни интересно․ Мы с друзьями пошли в <<Мега-мол>>. Там очень много  интересых игр. Мы играли в <<Лабиринт>>․ Было очень весело․ Потом все вместе пошли в китайский ресторан и вкусно поели․ Ещё я с мамой ходил в гости․ В школе нам дали задания на каникулы по разным предметам․ Все задания я выполнил․

There is, There are

Exercise 1

  1. There are  books on the table.
  2. There are many cars in the street.
  3.  There is a picture on the wall.
  4.  There is a pencil near the book.
  5.  There are many trees in the forest.
  6.  There is a cat under the table.
  7.  There are seven apples in the fridge.
  8.  There is a dog in the house.
  9.  There is a monkey on the tree.
  10.  There are many rooms in my house.

 

Exercise 2

  1.  Is there an opera in our city?
  2.  Are there many girls in your class?
  3.  Is there a police-station near the hospital?
  4.  Are there any bananas in the basket?
  5.  Are there trees in the park?

 

Exercise 3

  1. There aren`t many people in the streets.
  2. There isn`t any butter in fridge.
  3. There aren`t any plates on the table.
  4. There isn`t any milk in the bottle.
  5.  There isn`t any coffee in the cup.

Have, Has

Exercise  1

  1. You have a key.
  2. He has got glasses.
  3. They have got a present.
  4.  I have a bike.
  5.  It has four legs.
  6. We have got a house.
  7.  She has got a plant.
  8. You have got a doll.

Exercise 2

  1. It has got four legs.

Has it got four legs?

It has not got four legs.

2. We have got a house.

Have we got a house?

We haven’t got a house.

3. She has got a plant.

Has she got a plant?

She hasn’t got a plant.

4. You have got a doll.

Have you got a doll?

You haven’t got a doll.

This, That, These, Those

Exercise 1

  1.  This is a car.
  2. That is kite.
  3. This is an apple.
  4. This is a ball.
  5. This is a book.
  6. This is a computer.
  7. That is a tree.
  8. That is a tent.
  9. This is a TV.
  10. This is a lamp.
  11. This a sofa.

 

Exercise 2

  1. These are my trousers.
  2. Hi, Chris. This is my  friend Jona. Hi Jona. Nice to meet you.
  3. Look at those birds in the sky.
  4.  What are these? They are my books.
  5. Is that hotel nice?
  6. Are those your friend?
  7. Who is that man over there?
  8. Isn’t that your friend Erik?
  9. Why are these boxes here?
  10. These are my glasses.

Ալեքս Ալեքսանդոր Միլն

  1. <<Վինի-Թուխն ու բոլորը-բոլորը>> -ի հեղինակն է Ալան Ալեքսանդր Միլնը։ Ալան Ալեքսանդր Միլնը անգլիացի գրող, բանաստեղծ,վիպասան,արձակագիր,դրամատուրգ և ակնարկագիր է։ Ծնվել է Լոնդոնում։ Միլնը մասնակցել է Առաջին համաշխարհաին պատերազմին։ Վինի

-Թուխի մասին պատմությունները Միլնն ստեղծել է իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի համար։ Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ Մահացել է հունվարի 31-ին։

  1. Գրքի հերոսն էր Վինի Թուխը։ Վինի Թուխ մի փոքր անխելք էր և շատակեր էր։
  2. Հե՜յ։ Ո՞վ կա տանը։ Պատասխանի փոխարեն ներսից լսվեց թփթփոց, որից հետո դարձյալ լռություն տիրեց։ ― Ես հարցնում եմ՝ «Հե՜յ։ Ո՞վ կա տանը»։ ― Բարձր-բարձր կրկնեց Թուխը։ ― Ոչ ոք, ― պատասխանեց ինչ-որ մեկի ձայնը։ ― Եվ կարիք էլ չկա այդպես ոռնալու, ― ավելացրեց ձայնը, ― առաջին անգամ էլ հիանալի հասկացա։ ― Ներեցեք, ― ասաց Վինի-Թուխը։ ― Իսկապե՞ս տանը ոչ ոք, ոչ ոք չկա։ ― Ոչ ոք, ոչ ոք չկա, ― պատասխանեց ձայնը։ Վինի-Թուխը գլուխը դուրս հանեց անցքից ու մտքի մեջ ընկավ։ Նա մտածեց այսպես․ «Չի կարող պատահել, որ ներսում ոչ ոք, ոչ ոք չլինի։ Այնուամենայնիվ ինչ-որ մեկը այնտեղ կա․ չէ՞ որ ինչ-որ մեկը պիտի լիներ, որ ասեր` «Ոչ ոք, ոչ ոք չկա»։ Եվ զարմանալի չէ, որ նա նորից կռացավ, գլուխը նորից մտցրեց անցքի մեջ ու ասաց․ ― Լսիր, Ճագար, այդ դու չե՞ս։ ― Ոչ, ես չեմ, ― ասաց Ճագարը իսկապես փոխված ձայնով։ ― Ձայնը նույնպես քոնը չի՞։ ― Իմ կարծիքով՝ ոչ, ― ասաց Ճագարը։ ― Իմ կարծիքով, սա բոլորովին նման չէ իմ ձայնին։ Եվ նմա՛ն էլ չպիտի լինի։ ― Ահա թե ի՛նչ, ― ասաց Թուխը։ Նա գլուխը նորից դուրս հանեց և նորից մտքի մեջ ընկավ։ Իսկ հետո նորից գլուխը ներս խոթեց անցքից ու ասաց․ ― Բարի եղեք, ասացեք ինձ, խնդրում եմ, որտե՞ղ է Ճագարը։ ― Նա հյուր է գնացել իր բարեկամ Վինի-Թուխին։ Եթե չգիտես, իմացիր, որ նրանք աննման բարեկամներ են։ Այստեղ Վինի-Թուխը զարմանքից «ախ» քաշեց։ ― Բայց ախր, այդ ե՛ս եմ, ― ասաց նա։ ― Ի՞նչ է նշանակում «ես եմ»։ «Ես եմ»-ները տարբեր են լինում։ ― Այս «ես եմ»-ը նշանակում է, որ այդ ես եմ՝ Վինի-Թուխը։ Այս անգամ զարմացավ Ճագարը։ Վինի-Թուխից էլ շատ զարմացավ։ ― Իսկ դու չե՞ս սխալվում, ― հարցրեց նա, ― համոզվա՞ծ ես։ ― Իհարկե՛, իհարկե՛, համոզված եմ, ― ասաց Վինի-Թուխը։ ― Դե լա՛վ, որ այդպես է, ներս արի։ Եվ Թուխը ներս սողաց։ Նա խցկվում էր, խցկվում, խցկվում և վերջապես հայտնվեց բնի մեջ։ ― Դու միանգամայն իրավացի էիր, ― ասաց Ճագարը, ոտքից գլուխ ուշադիր զննելով նրան։ ― Իսկապես դու ես։ Ողջո՛ւյն, ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։ ― Իսկ դու ո՞ւմ տեղն էիր ինձ դրել։ ― Դե, ով ասես կարող է լինել։ Դու էլ լավ գիտես, որ այստեղ, Անտառում, ամեն մեկին չի կարելի տուն թողնել։ Զգուշությունը երբեք չի վնասում։ Դե լավ, ժամանակը չէ՞ արդյոք, որ մի բան ուտենք։ Վինի-Թուխը երբեք դեմ չէր մի բան ուտելուն, հատկապես առավոտյան ժամը տասնմեկին, երբ նախաճաշը վաղուց արդեն ավարտվել էր, իսկ ճաշը չէր էլ մտածում սկսվել։ Եվ իհարկե, նա շատ ուրախացավ, տեսնելով, որ Ճագարը բաժակներ ու ափսեներ է դնում սեղանին։ Իսկ երբ Ճագարը հարցրեց․ «Հացի վրա ի՞նչ քսեմ՝ մեղր, թե խտացրած կաթ», Թուխը հիացմունքով վրա տվեց․ «Եվ մեկից, և մյուսից», իսկ քիչ հետո սթափվելով, որպեսզի շատ աչքածակ չերևա, շտապեց ավելացնել․ «Իսկ հաց կարելի է բոլորովի՛ն չտալ»։ Դրանից հետո Վինի-Թուխը լռեց ու երկար ժամանակ չէր խոսում, որովհետև նրա բերանը սաստիկ կարևոր գործով էր զբաղված։ Իսկ էլ ավելի հետո, քաղցր-քաղցր ձայնով ինչ-որ բան մռմռացնելով, իսկ Վինի-Թուխի ձայնը իսկապես ասես մեղրից լիներ, նա վեր կացավ սեղանից, սրտանց սեղմեց Ճագարի թաթիկն ու ասաց, որ արդեն իր գնալու ժամանակն է։ ― Արդե՞ն, ― քաղաքավարությամբ հարցրեց Ճագարը։ Դժվար է երաշխավորել, որ Ճագարը չմտածեց․ «Այնքան էլ քաղաքավարի բան չէ կշտանալուն պես հրաժեշտ տալը»։ Բայց բարձրաձայն ոչինչ չասաց, որովհետև շատ խելացի Ճագար էր։

4.Ես սովորեցի, որ ցանկացած քայլ ալենուց առաջ պետք է երկար մտածել։

  1. Ինձ դուր եկավ գիրքը։ Ես առաջարկում եմ, որ իմ ընկերները կարդան այս գիրքը

հարցարան 7

Ընդարձակի՛ր նախադասությունները՝ հնարավորինս շատ բառեր ավելացնելով։

Անձրևը կտրվել է։

Երկինքը մաքուր է։

անձրևից հետո շատ մաքուր է

Արևը փայլում է։

Տաք, գեղեցիկ

Օրը տաք է։

շատ

Բակը գեղեցիկ է։

Մեծ,փոքր

Ծառերը ծաղկել են։

Արագ,դանդաղ,մեծ,փոքր

Ծաղիկները բացվել են։

Արագ,դանդաղ, գեղեցիկ

Բակը կանաչել է։

Գեղեցրիկ, արագ,դանդաղ,տգեղ

Երեխաներն աղմկում են։

միշտ

Անվանի՛ր մեկ բառով։

թռչունների խումբ

երամ

գայլերի խումբ

ոհմակ

ձիերի խումբ

երամակ

միասին նույն օրը ծնված

երկվորիակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող

երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ

եղյամ

Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

սենյակ, ցուցակ, արժեք, դարակ, լույս, թանկ, որակ։

ննջասենիակ, հյուրասյենիակ, դասացուցակ, թանկարժեք,իքնարժեք,գրադարակ, արշալույս,թանկագին,թանկարժեք, անորակ, բարձրորակ։

Տրված վերջածանցներով նոր բառեր կազմի՛ր։

որդ, ական, իչ, ուհի, իկ, անոց։

լողորդ, գործնական, գրիչ, թագուհի, մայրիկ, ամառանոց

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պարկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու մենակությունը:

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից գլորվող ծառերի արանքից: Եղնիկը նստեց տեղից և փորցեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն օր միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

 

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա:
  2. ջուրգոլոշիանում է բարձրանում է վերև դառնում է ամպ, անձրև գալով բարձրանում է ժայռերի գլխին և ձյուն է գալիս։
  1. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:
  2. ձյուն գալը և անձրև գալը։
  3. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները: Paint կամ մկարչական այլ ծրագրով նկարիր ջրի ճանապարհորդությունը։
  4. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

 

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հա սանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

 

Առաջադրանքներ՝

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:

Դերվիշ-Մահմեդականների թափառական կրոնավոր

Կարպետ-գորգ

Զվարճանալ – ուրխանալ, ցնծալ

Փինաչի – հնակարկատ, վատ արեստավոր

Մունետիկներ – սուրհանդակ, Արքունական պաշտոնյա

Բիզ – Հերյուն

  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
  • Բնութագրեք Հասանին:

Հասանը շատ բարի է, ուրախ, հյուրընկալ, կամեցող, լավատես։

 

Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է․ չե՞ս կարող մի լավ բան ասել․․․

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամ բողջ գիշերը չկարողացավ քնի։

Ե

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը ղու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել Ա-Դ հատվածների բոլոր բառերի իմաստները:

Դերվիշ — Մահմեդականների թափառական կրոնավոր

Կարպետ-գորգ

Մունետիկներ – սուրհանդակ, Արքունական պաշտոնյա

 

 

  1. Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ դերվիշի շոր մտած – դերվիշի նման հագնվել, ածել — նվագել, բարեմաղթել- բարիք մաղթել, սիրտը երկյուղ ընկնել – կասկած մտնել վախ, չնչին — քիչ, ապրուստ — ապրելակերպ, խուլ փողոց – լուռ փողոց, ճամփա դնել — գնալ, ընթրիքի շուրջ բոլորոծ – ընթրիքի շուրջ հավաքված: