Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Մրջյուն
Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:
Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:
Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:
Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։
Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:
Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:
Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։
Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։
Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:
Առաջադրանք
- Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:
Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղ միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:
Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:
- Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:
Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:
- Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:
Բանվոր մրջյունները սնունդ են բերում և անցնում շատ ճանապարհ, որ բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ։
- Ընդգծի´ր սխալ պատասխանը.
- Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:
- Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
- Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
- զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
- մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
- մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
- զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։
- Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:
Ես իմացա, որ զինվոր մրջյունները կռվում են թշնամու դեմ, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։
- Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
մրջյուններ,
անդամներ,
հատիկներ,
փշուրներ: - Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
Տանել,
Շալակել։
- Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
Աշխատասեր
Ուժեղ - Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
- առարկա,
- թիվ,
- հատկանիշ,
- գործողություն: