Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ես Հարություն Պետրոսյանն եմ։ Ես ութ տարեկան եմ։ Ես ծնվել եմ երկու հազար տասներեք թվականին։ Ես 4-3 դասարանում եմ սովորում։ Իմ նախասիրությունները շատ են՝  տիեզերքն է, շախմատը, կարատեն, լեգոներով, փազլներով տարբեր բաներ հավաքելը։ Իմ ընտրությունը բնագիտությունն է։ Մենք բույսերին լավություններ ենք անում։ Առանց բույսերի չկա օդ։ Այս շրջանում ես սովորեցի մայրենի լեզու, մաթեմատիկա, հայրենագիտություն, բնագիտություն, տեխնոլոգիա և կոտորակներ։ Իմ ճամփորդությունները շատ հետաքրքիր են։ Ես դժվարություններ չունեմ։ Իմ բլոգը հետաքրքիր է։  Իմ բլոգը շատ նյութեր ունի։ Ես երկու շախմատային մրցումների եմ մասնակցել, առաջինը չորս միավոր  եմ հավաքել, երկրորդը՝ չորսուկես միավոր։ Ես կարատեի մրցումների էլ եմ մասնակցել, երրորդ տեղն եմ գրավել։ Այս տարին շատ-շատ հետաքրքիր անցավ և միջին չափի արագությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով