Փոխեցին գլուխները Ջանի Ռոդարի

Փոխեցին գլուխները

Ջանի Ռոդարի


Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե,բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքան թանկ է: 

Առաջադրանքներ

  • Շարունակիր միտքը մի քանի նախադասությամբ։ 

Շշմած կարագը երազում էր ունենալ շշմած սառնարան

 

 

  • Բնութագրիր ուսուցիչ Քերականին:

 

Մարկոի և Միրկոի ուսուցիչը շատ ջղայն ուսուցիչ է, շատ տնային է տալիս և դժվար։

 

  • Ի՞նչ կլիներ եթեշարունակի՛ր հետևյալ մտքերը։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում դասարանում մարդ չեր մնա։

Եթե մուկը մլավեր  կատուն շուտ  և ավելի հեշտ կբռներ մկան

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց կկարմրեր թշերը

Եթե արև փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։

Կփոխվեն տեղերով

  • Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրիրշերեփ, հեռախոս, զանգ, պղպեղ, արջ, նարինջ….

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

 

Շնչավոր հեռախոս

Վախենալու զանգ

Գունավոր պղպեղ

Շոկոլադե արջ

Ուղանկյուն նարինջ

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինիր:

 

Շոկոլադե արջը

Կար-չկար մի շոկոլադե արջ։ Այս արջը պաղպաղակից էր ծնվել։ Այս արջի անունը Բեն է։ Բենը աներջ է ապրում։ Բենը ոչմի բան չեր խմում և չեր ուտում։ Հետո նա գնաց անտառ, այնտեղ մենակ վանիլային և շոկոլադե արջեր էին ապրում։ Շոկոլադը տղան էր, իսկ վանիլը՝ աղղջիկը։ Բենը իր համար տուն կառուցեց և այնտեղ քնեց։ Առավոտյան արջը մռնչաց աքաղաղի փոխարեն։ Նա այնտեղ շատ լավ ապրում էր։ Շուտով ամառ է մոտենում։ Բենը հալչեց, հետո նորից հավաքվեց։ Ուրիշ արջերն էլ էին հալչում, հետո հավաքվում։ Նրանք 8 տարի մեկ անգամ էին լողանում։ Բենը արդեն խոսել գիտեր, նրանց լեզուն իսպաներեն, հնդկերեն, անգլերեն և հայերեն էր։ Նրան մնացել էր սովորել հնդկերեն։ Նա շուտով պետք է ընդունվի աշխատանքի։