Գեղարքունիքի մարզ և Սևանալիճ

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիք ¼ մասը  զբաղեցնում է Սևանա լիճը։ Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի  մարզերին, արևելքում՝ ադրբեջանի  Գետաբեկի Շահումյանի շրջանին։ Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն։

 

Սևանալիճ

Սևանալիճը բարձր խոշոր լիճ է։ Հայաստանի Գեղարքունիքի մարզում ծովի մոտ 1900 մետր բարձրություն ունի։ Այն երկրագնդի ջուր ունեցող 2-րդ բարձր լիճն է Հարավային Ամերիկայի լճից հետո։ Ձմեռները շատ ցուրտ է, բայց ամառները ավելի շոգ է։

 

Ջանի Ռոդարի   Սև քթերի կղզին (կրճատումներով)

 

Ջանի Ռոդարի

 

Սև քթերի կղզին (կրճատումներով)

 

Մի անգամ ես այցելեցի Neronia կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:
Պտտվելով Neronia-ում` տեսա, որ մարդիկ բնականոն դեմքեր ունեին` բնականոն գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն, բայց դեմքերի մեջտեղում բոլորը սև քթեր ունեին:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին հարցրի.
-Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:
-Պարո՛ն, -ասաց նա, — եթե օտարերկրացի եք, ընդունեք խորհուրդս. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք:
-Ես օտարերկրացի եմ, -պատասխանեցի,-բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ ոստիկանների ուշադրությունը գրավելու համար:
-Աստված սիրե՛ք, -աղաչեց պանդոկապանը, -նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ կրպակս փակել: Պետք է իմանաք,  որ Neronia կղզում մի հինավուրց օրենք կա: Ըստ այդ օրենքի բոլոր մարդիկ պետք է սև քթեր ունենան:
-Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը չհիշի որ իր քիթը պիտի սև ներկի:
-Ամենաքիչը ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար, նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնացնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն:
-Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:
-Ես ընդամենը պանդոկապան եմ, ես իմ գործով եմ զբաղված: Ի՜նձ ինչ, թե քիթս ինչ գույնի է:
Պանդոկապանին թողնելով` գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ քթի գույն ուներ: Մարդիկ, սկզբում, սարսափով լի մի հայացք վրաս նետելուց հետո, ձևացնում էին, թե չէին տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին իրենց պահում, ասես ես գոյություն չունեի, կամ էլ, նայում էին մարմնիս միջով, ասես թափանցիկ լինեի:
Կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:
-Քաղաքացի՛, -ասաց նա խստորեն,-դուք խախտել եք օրենքը: Հետևեցե՛ք ինձ:
Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջը: Հենց այդ պահին սկսեց անձրևել:
Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը:
-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ես ոստիկանին:-Ձեր քիթն ավելի սպիտակ է, քան իմը:
-Ճի՛շտ է,- ասաց մի տղեկ, որը լրագրեր էր վաճառում: -Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:
-Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիքի տեր եմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:
-Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , -գոռացի հավաքվածներին:
-Գնա՛նք թագավորի պալատի մոտ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:
-Գնա՛նք, արդեն զզվե՛լ ենք էս սև քթերից, -գոռաց ինչ-որ մեկը:
Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Neronia-ում….

  1. Ի՞նչ ես հասկանում հերոս ասելով, ո՞ւմ ես դու հերոս համարում, որտե՞ղ է ապրում քո հերոսը՝ հեքիաթներո՞ւմ, թե՞ քո կողքին, գրիր մի փոքրիկ շարադրություն՝ Իմ հերոսը վերնագրով:

 

Իմ հերոսը

Իմ հերոսը ես եմ։ Իմ հերոսը  ապրում է Երկիր մոլորակի վրա։ Նա իմ մեջ է։ Ես հասկանում եմ հերոս ասելով, որ կա չար հերոս և բարի, իրական և անիրական։