2021-ի ելքի ու 2022-ի մուտքի մասին

Ես Հարություն Պետրոսյանն եմ, ութ տարեկան եմ։ Այս տարի ես սովորել եմ 4-3 դասարանում։ Սովորել եմ փակագծերով արտահայտություններ լուծել,  հանել, բաժանել, բազմապատկել և գումարել։ Իմ ընտրությունը պարտիզապուրակային գործուենությունն է։ Ես գնում եմ շախմատի և կարատեի։ Ես ունեցել եմ շախմատի 8 մրցումներ, 4 հատը հաղթել եմ, 4 հատը պարտվել։ Մենք այս տարի ճամփորդել ենք, այցելել ենք Ստանիսլավսկու անվան թատրոն, դիտել եմ  Մաուգլի ներկայացումը։ Մենք ճամփորդել ենք դեպի Արայի լեռ, Բուժական, Վարդավառի այգի Ես ունեմ բլոգ։ Այն ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերին։ Ես իմ բլոգում շատ նյութեր ունեմ՝ բնագիտական, ընտրությամբ գործունեության մասին պատմող, անգլերենով ու ռուսերենով պատմություններ,  հայրենագիտական։ 2021 թվականը ամենաբարի թվականն էր, ուրախ ու զվարճալի։ Թող 2022 թվականը բերի առողջություն, բարիություն ու ընկեր Անահիտը և մենք շատ գնանք ճամփորդության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով